Ադրբեջանցիները պահանջել են, որ հայ տղաները դուրս գան բարից, որից հետո․․․․

Ռուսաստանի Դաշնության Տոմսկ քաղաքի գիշերային ակումբներից մեկում ադրբեջանցիները ծեծի են ենթարկել հայ երիտասարդների՝ ազգությամբ պայմանավորված: Ծեծի ենթարկված երիտասարդների քույրը՝ Տիգրանուհի Մելքոնյանը, ներկայացրեց միջադեպից մանրամասներ:

«Այդ բարում ծեծել են իմ եղբայրներին, որոնցից մեկին վիրահատել են, քանի որ նա ունեցել է ծնոտային կոտրվածք, մյուս երկու եղբայրներս ունեն մարմնական լուրջ վնասվածքներ և այտոսկրի կոտրվածք»,- ասաց Տիգրանուհի Մելքոնյանը:

Ծեծի ենթարկված երիտասարների քույրը նաև նշեց՝ ադրբեջանցիները մոտեցել են հայ երիտասարդներին առանց հիմնավորված պատճառի ասել են, որ հայերը լքեն ակումբը:

«Ադրբեջանցիները մոտեցել են այն սեղանին, որտեղ հայեր են նստած եղել ու ջարդել են սեղանին դրված նարգիլեն ասելով՝ գնացեք այստեղից: Այդ ժամանակ եղբայրներս մոտենում են նրանց և փորձում հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչ իրավունքով են պահանջում, որ հայերը դուրս գան այստեղից ու հենց այդտեղից էլ սկսվում է ծեծկռտուքը, թուրքը եղբորս գցում է գետնին ու ոտքերով խփում»,- ասաց նա:

Տիգրանուհի Մելքոնյանը նաև խոսքի ընթացքում ընդգծեց՝ ադրբեջանցիները խմում էին և ասում՝ Карабах это Азербайджан:

Նա նաև նշեց՝ ադրբեջանցիներից մեկին ձերբակալել են, ընթանում է հետաքննություն, քանի որ երիտասարդներից մեկը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ