Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցում է շվեյցարական HomeOrchestra կրթական ծրագրի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը HomeOrchestra կրթական ծրագրի շրջանակում իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ մարտի 9-ին կտեսաձայնագրի կատարումներ դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից, որոնք կներդրվեն HomeOrchestra նախագծի երգացանկում:

Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

HomeOrchestra-ն շվեյցարական կրթական նախագիծ է, որը դասական երաժշտության հայտնի ստեղծագործությունների նվագախմբային մշակումները հասանելի է դարձնում սկսնակ մենակատարների համար։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և HomeOrchestra-ի համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդ մենակատարներն այսուհետև հնարավորություն կունենան ոչ միայն լսելու նվագախմբի նվագակցությունը, այլև էկրանին հետևելու նվագախմբին առցանց ռեժիմում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ