«Bari galust»․ Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա այցի ժամանակ հյուրընկալող երկրի ղեկավար, կանցլեր Անգելա Մերկելը ինստագրամի իր էջում ողջույնի խոսքեր է գրել Հայաստանի ղեկավարին։

«Bari galust», – լատինատառ հայերեն գրել է Մերկելն ու շարունակել գերմաներենով ու անգլերենով։

Գրառման մեջ կանցլերը նշել է, որ Հայաստանում լավատեսական մթնոլորտ է, ու երկու կողմերը մտադիր են զարգացնել հարաբերությունները ու միասին աշխատել բիզնեսի ու գիտության, ժողովրդավարության առաջխաղացման հարցերում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ