Վթար Մյասնիկյան պողոտայում. կադրեր դեպքի վայրից

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։

SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վնասվածքներ ստացողներ չկան, պարզապես «Գազելի» վարորդի ինքնազգացողությունն է վատացել, տեղափոխվել է հիվանդանոց:

Բեռնատարը առաքում իրականացնող մեքենա է, այս պահին տարածքում փշրված ապակիներ են:

Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են տարածքը: Մեր թղթակցի հաղորդմամբ` երթևեկությունը դանդաղել է, քանի որ վթարի պատճառով ճանապարհի մի հատվածը փակ է:

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար Գազելը բախվել է Մերսեդեսին։ Լուրջ վնասվածքներ մարդիկ բարեբախտաբար չեն ստացել։ Ասեցի՝ նավսյակի նկարեմ, որ եթե մարդ ես, ինչ-որ տեղ կարդաք, որ վթարի պատճառը չմաքրած ձյունն է, համադրեք էդ տեղեկությունն էս կադրերի հետ։

Posted by Hakob Karapetyan on Saturday, February 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ