«Վազգե՛ն ջան, ախպե՛րս, շնորհավո՛ր․ ներեք մեզ և երկնքից ուժ տվեք…»․ Արամ Սարգսյան

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում եղբոր ծննդյան կապակցությամբ։

«Պահքի այս օրերին սրտանց աղոթում եմ Տիրոջը քո ու Եռաբլուրի քո զորքի հոգիների հանգստության համար: Չնայած այս իրականության մեջ, ի տարբերություն մեզ, միայն ձեր հոգիներն են հաղթած ու հպարտ:

Վազգե՛ն ջան, ախպե՛րս, շնորհավո՛ր: Ներեք մեզ և երկնքից ուժ տվեք, որովհետև դու գիտես և ես էլ հավատում եմ, որ 21-րդ դարը մերն է լինելու»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականին, սպանվել 1999 թվականին Ազգային ժողովում։ Սպարապետն այսօր կդառնար 62 տարեկան։

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •