ՌԴ-ում փրկել են 100% թոքային ախտահարմամբ հղի կնոջը

Տվերի բժիշկները բուժել են թոքաբորբով հիվանդ կնոջը, ում մոտ եղել է թոքերի 100 %-ի ախտահարում, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Կինը հիվանդանոց է ընդունվել հղի վիճակում, կեսարյան հատման արդյունքում լույս աշխարհ է բերել առողջ երեխայի։

Այս մասին հայտնել է Տվերի շրջանային կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար Մաքսիմ Պետրուշինն իր Facebook-ի էջում: Նա նշել է, որ կինը դուրս է գրվել, երեխան նույնպես առողջ է։

Ինչպես նշվում է, կինը հետծննդյան շրջանում 35 օր վերակենդանացման բաժանմունքում է եղել։

«Նա բավարար վիճակում դուրս է գրվել տուն: Մաղթում ենք նրան և նորածնին առողջություն», – գրել է բժիշկը:

Բժիշկը նշել է, որ կնոջը հնարավոր է եղել փրկել հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգների, միջին բժշկական անձնակազմի և պերինատալ կենտրոնի աշխատակիցների համակարգված աշխատանքի շնորհիվ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ