Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան. նրա վերադարձը պատահական չէ

«Իրավունք» թերթը գրում է.

«ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նրա վերադարձը պատահական չէ, ՌԴ իշխանությունները նրա հետ են հույսեր կապում, որ կլուծի գազի գնի հետ կապված Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հակասությունները:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, բացի այս, նաեւ այլ նպատակներ ունի:

Նա չի հաշտվում այն մտքի հետ, որ արդեն երկրորդ անգամ իր պաշտոնը կիսատ թողած հեռանում է Հայաստանից, մինչդեռ հայտարարում էր, որ այդպես չի լինի:

Ուստի՝ նա փորձում է հայաստանյան քաղաքական գործընթացներից անմասն չմնալ՝ ում հետ, որ թիմով, դեռ հայտնի չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ