Զինված տղամարդը ութ մարդու է վիրավորել

Շվեդիայի Վետլանդա քաղաքում զինված տղամարդը վիրավորել է 8 մարդու, հաղորդում է AFP-ն ՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։ Շվեդիայի ՆԳՆ-ն դիտարկում է ահաբեկչության վարկածը։

20-ամյա հարձակվողին չեզոքացրել են։ Ձերբակալության ժամանակ նրան վիրավորել են ոտքից և հոսպիտալացրել։

Ընդ որում, Reuters գործակալության տվյալներով, տղամարդուն կալանավորել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ