Ինչո՞ւ է զինվորների շրջանում մեծ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը


Ռազմական գործողությունների ժամանակ կիրառվող պայթուցիկների հարվածային ալիքների ազդեցությանը ենթարկվող զինվորների շրջանում Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Հատկանշական է, որ նման հավանականությունը մեծ է նույնիսկ նրանց շրջանում, որոնց մոտ գանգուղեղային վնասվածքներ չեն եղել: Փեմբրուքի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, թե այդ պայթյուններն ինչպես են ազդում ուղեղի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Pathology ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ պայթյունի հետեւանքով առաջացած նյարդաբանական բարդությունների գաղտնիքը կապված է հիպոկամպում մանրագույն կապերի տրավմատիկ վնասման հետ. հիպոկամպը ուղեղի այն հատվածն է, որը հատկապես ներգրավված է հիշողության կոդավորման եւ սոցիալական վարքագծի մեջ:

Գիտնականները առնետների հիպոկամպի հյուսվածքաշերտերը ստուգել են՝ առողջ հյուսվածքը ենթարկելով կառավարվող պայթյունային ալիքների ազդեցությանը: Ուղեղի փորձարարական էքսպլանտատներում պայթուցիկների առաջացրած պայթյունային արագ ալիքները առաջացրել են ուղեղային կապերի բաղադրիչների ընտրովի նվազում, որոնք անհրաժեշտ են հիշողության համար, եւ այդ նեյրոնային կապերի հստակ էլեկտրական ակտիվությունը կտրուկ նվազել է:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •