Բայդենը մեկ տարով երկարացնում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգեց մի շարք պատժամիջոցների ժամկետներ, որոնք նախկինում կիրառվել էին Ռուսաստանի դեմ ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ:

Խոսքը Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող սահմանափակող միջոցառումների մասին է, որոնք Դոնալդ Թրամփի նախորդ վարչակազմը կիրառել էր 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, իսկ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման` Ղրիմում 2014-ի մարտի 6-ին, 16-ին, մարտի 20-ին, 20-ին: Ըստ Բայդենի՝ այս բոլոր պատժամիջոցները «պետք է ուժի մեջ մնան և շարունակվեն 2021 թվականի մարտի 6-ից հետո»:

«Այս հրամանագրերում նշված գործողությունները շարունակում են արտակարգ և ծայրահեղ վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի և արտաքին քաղաքականության համար, ուստի ես մեկ տարով երկարացնում եմ պատժամիջոցները, որը հայտարարվել է 13,660 հրամանագրով», – ասված է Նախագահի բացատրական գրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ