«Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղի հարցում խիզախ քայլեր է ձեռնարկել». Անգելա Մերկել

Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել են արցախյան կարգավորման հարցին:

«Կողմերը պետք է պատրաստ լինեն, որ խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ և կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամություն ցույց տա նման խիզախ քայլերի», – ասել է կացնել Անգելա Մերկելը:

Փաշինյանը, մեկնաբանելով Մերկելի՝ խիզախ քայլերի մասին խոսքը, նշել է.

«Ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց ցավոք սրտի ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնոմ, որ ղարաբաղյան հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար:

Ես կարծում եմ, որ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: 

Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ արձանագրել, որ նաև մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, կառավարությունը, և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ