Գիտնականները կանխատեսում են Երկրի վրա մթնոլորտային աղետ


Ապագայում Երկիրր մոլորակի մթնոլորտը կկորցնի ազատ թթվածինը: Այս եզրակացությանն են եկել Տոհոյի համալսարանի ճապոնացի գիտնական Կազումի Օզակին և նրա ամերիկացի գործընկեր Քրիստոֆեր Ռայնհարդը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:
Մասնագետները մոդելավորել են մեր մոլորակի մթնոլորտի էվոլյուցիան՝ հաշվի առնելով երկրաբանական, կենսաբանական և կլիմայական գործոնները:

Արդյունքում՝ նրանք պարզել են, որ Երկրի մթնոլորտը կմնա համեմատաբար կայուն շուրջ մեկ միլիարդ տարի, իսկ դրանից հետո՝ մի քանի հազար տարվա ընթացքում, այն գործնականում կլինի առանց թթվածնի: Գիտնականների կարծիքով՝ աղետի պատճառը լինելու է Արեգակի ակտիվությունը, որի պատճառով՝ մթնոլորտում կնվազի ածխաթթու գազի պարունակությունը:

Երբ այս ցուցանիշը հասնի կրիտիկական կետի, ֆոտոսինթեզի գործընթացը խաթարվելու է մոլորակի վրա, և թթվածինը կդադարի մթնոլորտ մտնել:
«Կենսոլորտը ժամանակ չի ունենա հարմարվել շրջակա միջավայրի այսպիսի նշանակալից փոփոխություններին: Պարզունակ անաէրոբ մանրէների աշխարհը, որն այժմ թաքնվում է, «կգրավի» մոլորակը», — եզրակացրել են գիտնականները:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •