Ըստ կանխատեսումների՝ մինչև 2050 թվականը յուրաքանչյուր 4-րդ մարդը լսողության խնդիրներ կունենա. ԱՀԿ


Մինչև 2050 թվական աշխարհի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը՝ մոտավորապես 2.5 մլրդ մարդ լսողության հետ կապված որոշակի խնդիրներ կունենա: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հրապարակելով Լսողության վերաբերյալ առաջին համաշխարհային զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ լսողության հետ կապված խնդիրների բազմաթիվ պատճառներ (ինչպիսիք են վարակները, հիվանդությունները, բնածին արատները, աղմուկի ազդեցությունը և կենսակերպի ընտրությունը) կարելի է կանխարգելել:

«Ապահովելու համար, որ այս տեխնոլոգիական առաջընթացներից և լուծումներից օգուտը հավասարապես հասանելի է բոլորի համար, երկրները պետք է որդեգրեն ինտեգրված մարդակենտրոն մոտեցում,- ասել է ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների դեպարտամենտի տնօրեն դոկտոր Բենտե Միկելսենը,- Ականջի և լսողության խնամքի միջամտությունների ինտեգրումը ազգային առողջապահական ծրագրերի շրջանակներում և դրանք ուժեղացված առողջապահական համակարգերի միջոցով ապահովելը, որպես համընդհանուր առողջապահական ծածկույթի մաս, կարևոր է լսողության կորուստ ունեցող կամ ռիսկի ենթարկված անձանց կարիքները բավարարելու համար»:

Զեկույցում նաև միջոցառումների փաթեթ է առաջարկվում, որը տարեկան մեկ անձի համար 1.33 դոլար կարժենա: Ավելին, մասնագետների գնահատմամբ, տարեկան մոտ տրիլիոն ԱՄՆ դոլար է կորչում, քանի որ խնդիրը պատշաճ լուծում չի ստանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ