Հռոմի պապը նոր ջրհեղեղ է կանխատեսել

Մարդկությանը սպասվում է համաշխարհային նոր ջրհեղեղ: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Նրա խոսքերով՝ աղետը տեղի կունենա, եթե տարբեր երկրների լիդերները քայլեր չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարում:

«Այն տեղի կունենա, եթե մենք շարունակենք քայլել նույն ճանապարհով»,- Հռոմի պապին մեջբերում է Corriere della Sera-ն:
Նա հիշեցրել է, որ Նոյին հաջողվել է վերապրել ջրհեղեղը բարեգործության շնորհիվ:

Քաղաքացիներին ու քաղաքական գործիչներին Հռոմի պապը խելամտության կոչ է արել՝ նշելով, որ պետք է ականջալուր լինել աշխարհի խնդիրներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ