ԴԱՀԿ-ն տուգանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նախորդ տարվա մայիսից դեկտեմբերին աղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանին 27 հազար նամակ են ուղղել։ Այդ մասին  հայտնել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանին դիմում են անգամ կենցաղային հարցերով։

«Երկու հարևան վիճել էին։ Այդ հարցը լուծելու համար նամակ էին ուղարկել»,- պատմել է  Սարգսյանը։

Նա շեշտել է, որ երկրի ղեկավարին ուղղվող որևէ նամակ անպատասխան չի մնում։

Նարեկ Սարգսյան նաև պատմել է ամռանը ստացած նամակի մասին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով էր: Ինչպես հետագայում պարզվեց, դա տուգանքի մասին ծանուցում էր:

Տուգանքը կապված էր Նիկոլ Փաշինյանին պատկանող մեքենայի հետ, սակայն այն վարել էր վարորդը: Տեղեկանալով տուգանքի մասին՝ վարչապետ Փաշինյանը տվել է գումարը իր օգնական Նաիրի Սարգսյանին, որպեսզի վերջինս վճարի տուգանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ