Երևանում 35-ամյա կնոջ մահվան ելքով վրաերթի հեղինակը «Ռիո Մոլ»-ի տնօրենն է

ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մահացածը Երևանի բնակիչ, 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես տնօրեն, իսկ մահացած Ս. Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մարտի 1-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմանում Երևանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած «Mercedes Տ400» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում սպասում էին, որպեսզի ժամանեին ՃՈ հետաքննչները, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ