Երկարաձգվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը

Ռուսաստանի կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով ՌԴ մուտք գործելու ժամկետը։

Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Կառավարությունը հաստատել է կարգադրությունը, որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։

Ինչպես պարզաբանում է նախարարների կաբինետը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝ «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:

Կառավարության կարծիքով ՝ հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար հեշտացնում է երկրների միջև տեղա

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ