ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում կիսվել է նոր հղումով և կատարել է հետևյալ գրառումը.
«Կլիմայի գլոբալ տաքացման առաջին պտուղները Հայաստանում))))))»:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հայտնել էր, որ նրան արդեն սկսել են անվանել «Տիկին Վարչապետ»:
-«Ներեցեք, դուք ուզում եք առաջին ասուլիսից մարդիկ միանա՞ն: Սա դառնալու է համաժողովրդական շարժում: «Իմ ձայնը» նախաձեռնությունը դառնալու է Հայաստանի ձայնը: Հասարակության տրամադրությունը ինձ ստիպեց նման դժվար որոշում կայացնել: Հասարակությունը հուսահատության շեմին է կանգնած:
Շատերը ինձ վաղուց գրում էին` Անի վարչապետ: Ինձ հիմա դիմում են` տիկին վարչապետ: Եթե մարդիկ ինձ տեսնում են որպես վարչապետ, ապա ես իրավունք չունեմ չարդարացնել մարդկանց հույսերը: »,- ասել էր Անի Զախարյանը: