ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կիսում շատ վերլուծաբանների ու քաղաքագետների այն տեսակետը, որ ընտրությունները պետք է բոյկոտել: Ըստ նրա՝ քաղաքական ուժը պետք է անպայման մասնակցի ընտրություններին:
«Գիտակցելով բազմաթիվ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Դա ազնիվ չի լինի ո՛չ հայրենիքի, ո՛չ ընտրողների, ո՛չ կառավարության, ո՛չ էլ ընդդիմության հանդեպ:
Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել, ձեռքերս լվանալ և ասել՝ դե ինչ ուզում է՝ թող լինի, Փաշինյանը գնա տապալվի, դա ոչ պետական մոտեցում է»,-նշել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ գնում են ընտրությունների, որպեսզի զերծ պահեն հայրենիքն ու կառավարությանը ճակատագրական սխալներից:
Աղբյուրը՝ 1in.am