Նիկոլ Փաշինյանի ականջակալը չէր աշխատում Մերկելի հետ ասուլիսի ժամանակ

Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով և պատասխանել լրագրողների հարցերին։

Մամլո ասուլիսը սկսելուց վայրկյաններ անց տեսանյւթում կարելի է նկատել, թե ինչպես է ՀՀ վարպչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում միացնել իր ականջակալը:

Վայրկյաննե անց Փաշինյանի շարժումները նկատում է Անգելա Մերկելը, ով հասկանալով պատճառը՝ դադարեցնում է իր ելույթը, սպասելով մինչ տեխնիկական թերությունը շտկվի:

Բարեբախտաբար թերությունը կարճ ժամանակ անց վերացվում է և Մերկելի ուՓաշինյանի մամլո ասուլիսն անցնում է իր բանականոն հունին:

Ի դեպ սա առաջին անգամ չէ, որ ականջակալների հետ կապված խնդիրներ են ծագել տարբեր կարևոր հանդիպումների ժամանակ:

Օրինակ տարիներ առաջ Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը խորասուզված` հայերենով, առոգանությամբ և արագ կարդում էր իր ուղերձը, իսկ Մեդվեդևի ականջակալը, պարզվեց, չէր աշխատում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ