Ռուս բժիշկը նշել է զարկերակային ճնշումը չափելու միջոց՝ առանց տոնոմետրի


Զարկերակային ճնշումը կարելի է չափել առանց տոնոմետրրի: Այդ մեթոդը նշել է ռուս բժիշկ-թերապևտ Անաստասիա Ատամանը, հայտնում է Prime գործակալությունը:

Ըստ Ատամանի՝ սրտի բաբախյունը չափելու համար կարող եք օգտագործել սմարթֆոնների հատուկ հավելված: Կարող եք նաև օգտագործել վայրկյաընաչափով ձեռքի ժամացույց կամ ձեր հեռախոսում տեղադրված վայրկյանաչափ: «Այնուամենայնիվ, մասնագետների շրջանում ճնշման չափման նման մեթոդները ճշգրիտ չեն համարվում», – ավելացրել է նա:

Բժիշկը պարզաբանել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո խորհուրդ չի տրվում չափել զարկերակային ճնշումը, ինչը նպաստում է սրտի բաբախյունի հաճախականության բարձրացմանը:

Ցածր ճնշումը համարվում է սնդիկի սյունից 100-ից 70 միլիմետրից ցածրը: Այն ուղեկցվում է թուլությամբ, հոգնածությամբ, քնկոտությամբ, դանդաղկոտությամբ, քունքերում ցավով, գլխապտույտով, սրտխառնոցով:

Բարձր ճնշման դեպքում ցուցիչները գերազանցում են սնդիկի սյան 130/90 միլիմետրը: Այս վիճակում հնարավոր է, որ մարդը ցավ զգա ծոծրակային շրջանում, գանգի վրա ճնշման զգացողություն, գլխի հանկարծակի շարժման դեպքում՝ գլխապտույտ, տեսողության կտրուկ խանգարում, փսխում, լսողության խանգարում և ականջներում ձայն։

Ատամանը հավելել է, որ չպետք է 100 տոկոսով վստահել այս կամ այն ​​ախտանշանին, քանի որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր օրգանիզմի առանձնահատկությունները: Նա խորհուրդ է տվել, որ նույնիսկ կայուն առողջություն ունեցողները պարզեն իրենց զարկերակային ճնշման պարամետրերը: 120/80 միլիմետր սնդիկի սյուն ճնշումը համարվում է նորմալ, նշել է մասնագետը՝ շեշտելով, որ այն պետք է վերահսկվի առնվազն ամիսը մեկ անգամ:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •