«Ես էլ ընտանիք կազմեցի,…» — Հրաչ Մուրադյան

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը նորից հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ թեման կրկին արծարծվել է «Կիսաբաց լուսամուտների» երեկվա թողարկման ժամանակ։ Հրաչը եթերում հայտարարել է, որ ընտանիք է կազմել։

Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց է տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին։

«Կիսաբաց լուսամուտների» հերոսի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս ասում է, որ ընտանիք էր կազմում` հաշվի առնելով իր տարիքը, 35-ամյա Հրաչն ասում է.

 

«Ես էլ, անկեղծ ասած, ընտանիք կազմելուց միայն տարիքիս վրա էի ուշադրություն դարձնում»։ Հետո նա իր խոսքը վերահաստատում է` շեշտելով, որ դա պաշտոնական հայտարարություն է։ Երբ զրուցակիցն ասում է, որ, ի վերջո, ընտանիք կազմեց, Հրաչն արձագանքում է. «Ես էլ։ Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։

 

Չնայած հեռուստատեսությամբ այս մասին հայտարարելուն` Հրաչը նախընտրում է այս պահին զերծ մնալ թեմայի մասին մեկնաբանություն տալուց։Ընթերցողները նկատել էին, որ նրա ընտրյալը կարող է լինել ամերիկաբնակ պրոդյուսեր Անաշե Խոդավերդին, որը Հրաչի վաղեմի ընկերն է և վերջին շրջանում սկսել է սիրառատ գրառումներ կցել հաղորդավարի հետ լուսանկարներին։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ