Արթուր Վանեցյանը ցույց տվեց նոր սվիտերը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ համազգեստի փոփոխության անհրաժեշտությանը:

Նա նկատեց` համազգեստը պետք է փոխվեր արդեն 50 տարի, փոխվել են շևրոները, ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է:

«Այս համազգեստը, որ հիմա կրում եմ, մեծ ոգևորություն է առաջացրել, բոլորը փորձում են այդ համազգեստը հագնել, սա փորձնական տարբերակն է: Տաբատը մեր հիմնական համազգեստինն է, սվիտերը հիմնականն է, բաճկոնն է ավելացել, դա էլ, որպես այդպիսին, ունենք:
Համազգեստ կրողները գիտեն, որ այն առաջնահերթ պիտի հարմար լինի, քանի որ մարդն ամբողջ օրը կամ լինում են դեպքեր կան, երբ մի քանի օր լինում է համազգեստի մեջ, նաև աչքի համար գեղեցիկ պիտի լինի:

Առաջնահերթ փոփոխությունը սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի զինծառայողների համազգեստում պիտի արվի, քանի որ առաջինը, ում հետ շփվում են զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները, սահմանապահ զորքերի աշխատակիցներն են՝ խիստ, փողկապով, և հատկապես օտարերկրացիների համար հիշեցնում են հին խորհրդային տարիները»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ