«Վիրավորված զինծառայողներին աշխատանքի կընդունենք ԱԱԾ-ում և ֆեդերացիայում». Արթուր Վանեցյան

Ողջունելի, որ ՀՀ–ում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» պես հաստատություն կա, եւ ամենակարեւորը կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, կենտրոն կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով եւ հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր, եւ ողջունելի է, որ ՀՀ–ում նմանօրինակ հաստատություն կա եւ ամենակարեւորը կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը»,–նշեց նա։

ԱԱԾ տնօրենը հայտնեց՝  հնարավոր է իրենց պահանջներն ներկայացնեն, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում աշխատելու համար, կնախապատրաստեն, ուսումնական պրոցեսը կանցնեն եւ կգան աշխատելու։

«Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի եւ այն զինվորները եւ սպաները, որոնք վիրավորվել են ծառայության ընթացքում, ամեն դեպքում ոգով սպաներ ու զինվորներ են։ Եվ եթե առողջական խնդիրներից ելնելով Պաշտպանության նախարարությունում չեն կարող աշխատել, սակայն ԱԱԾ–ում աշխատանքը իրենց համար ավելի շատ հետաքրքիր եւ ոգեւորող կլինի»,–ասաց Վանեցյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ