Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք այն պոտենցիալը, որ կարողացել ենք ստեղծել, օգտագործել հանուն մեր ազգային երազանքների, նպատակների իրագործման և մեր հերթական և ոչ պակաս կարևոր իմաստը բերենք արդի և ապագայի քաղաքակրթությանը:
Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում»:
Անդրադառնալով տնտեսական հեղափոխության տեսլականին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այս հարցում կառավարության մոտեցումները.
«Մեր պատկերացումը չի փոխվել, այն մնացել է նույնը. ինչպես քաղաքական հեղափոխությունը հնարավոր չէր և չէր կարող իրականացվել առանց յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության, այնպես էլ տնտեսական հեղափոխությունը հնարավոր չի լինելու իրականացնել առանց մեր հայրենակիցների, քաղաքացիների մասնակցության:
Ինչպե՞ս մենք իրականացրինք քաղաքական հեղափոխությունը. մենք ստեղծեցինք հնարավորություն, որպեսզի ամեն քաղաքացի արտահայտի իր դիրքորոշումը և երաշխավորեցինք` այն պահին, երբ ՀՀ քաղաքացիները, հանրության մեծամասնությունը կարձանագրի և ի ցույց կդնի իր դիրքորոշումը, կանի իր անելիքը` փոփոխություններ բերելու համար, մենք երաշխավորում ենք, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Նույնը վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, որտեղ պահանջվում է, որ յուրաքանչյուր մարդ պատրաստ լինի իր ներդրումը բերել տնտեսական հեղափոխությանը: