Թեստ․Մեկ կադրից գուշակիր ժամանակակից մուլտֆիլմերը

Մինիոնները չարագործների դեղին օգնականներն են, ովքեր գոյություն ունեն վաղնջական ժամանակներից և զարգացման արդյունքում միաբջիջ օրգանիզմներից վերածվել են կենդանի օրգանիզմների, որոնց նպատակը մեկն է՝ ծառայել ամենափառասեր չարագործներին։

Այն բանից հետո, երբ մինիոններն իրենց հիմարության պատճառով ոչնչացրին իրենց տերերին՝ ներառյալ դրակուլային, տիրանոզավրին և Չինգիզ խանին, որոշեցին մեկուսանալ աշխարհից և նոր կյանք սկսել Անտարկտիդայում։ 1960-ական թվականներին տերերի բացակայության պատճառով նրանք դեպրեսիայի մեջ ընկան, այդ իսկ պատճառով Կևինը Ստյուարտի և Բոբի հետ ճանապարհ ընկավ՝ իրենց համար նոր տեր գտնելու։

Շուտով նրանք հայտնվում են չարագործների համաժողովին, որտեղ նրանց վիճակվում է պայքարել Սկարլետ Օվերքիլի սպասարկուները դառնալու իրավունքի համար։ Սկարլետը նորաձև հավակնոտ չարագործ է, ով ցանկանում է զավթել աշխարհը և դառնալ առաջին սուպերչարագործը։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •