Նիկոլ Փաշինյանը եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին

Аysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։

«Եզրակացությունը բացասական է», – ասաց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան կառավարությունից ասել էին, որ 1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ