Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Խնդրում եմ տարածել)
ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԸ ՀԱՂԹԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ
Եվ այսպես, սեռժիկ սարգսյանի բերած և Հայաստանի նախագահի աթոռին սոսնձված անգլիական լրտես արմեն սարգսյանն իր բիզնես շահերը գերադասեց երկրի շահին:
Գերադասեց, որովհետև վախեցավ կորցնել իր բիզնեսը և այդ վախից միացավ նախկին թալանչիներ ռոբիկին ու սեռժիկին, միացավ հակաժողովրդական դավադիր շարժմանը:
Գերադասեց ու Գենշտաբի հակասահմանադրական հայտարարությունը հիմք ընդունեց ու շտաբի պետի ազատման Վարչապետի առաջարկը հետ ուղարկեց Վարչապետին:
Դրանով ի՞նչ ուզեց ասել Չնախագահ արմեն սարգսյանը:
Նա ուզեց ասել,
-որ ինքը նախագահ էր դարձել, որ պաշտպանի իր թալանածը,
-որ հովանավորի նախկին կաշառակերներին, նախկին թալանչիներին, որոնց շարքում կարևոր տեղ ունի նաև ինքը,
-որ երկրում հանկարծ չամրանա, չամրապնդվի ժողովրդավարությունը,
-որ ժողովրդի ընտրյալ կառավարությունը չկարողանա գողերից ու թալանչներից հետ բերել ժողովրդից գողացվածը…
Ահա այս ոչ ու փուչ նախագահ կոչվածը վերջնականապես ապացուցեց իր անգլիական լրտես լինելը, ապացուցեց, որ ինքը բոլորովին էլ նախագահ չի, այլ ընդամենը ռոբիկի ու սեռժիկի թալանածները պահպանողն է, նրանց գողացածով լցված պահեստի դռանը կապած պահապան շունն է, որ ինքը նույն այն ներքին տականքն է, ինչպիսին Չկաթողիկոսն է, ինչպիսին աղվես վազգեն մանուկյանն է ու մնացած այն բոլոր կամակատարները, որոնք «կարիճ ռոբի» փողերով պատրաստվում են Հայաստանում հեղաշրջում անել:
Ահա այս նախագահ կոչված անհայրենիք արմեն սարգսյանին, որն ունի Անգլիայի քաղաքացիություն, պետք է անհապաղ հեռացնել Հայաստանից: Նա ոչ մի աղերս չունի Հայաստանի ու հայ ժողովրդի հետ, նա բացահայտ գործում է ընդդեմ հայ ժողովրդի:
Եվ սա պետք է անհապաղ անել, թե չէ «վերջ թավիշին» արտահայտությունը կմնա սոսկ օդում կախված խոսք, և շատ ուշ կլինի իրավիճակը շտկել:
…Սիրելի իմ ժողովուրդ, այն նույն համախմբվածությամբ, ինչ եղավ փետրվարի 25-ին, պետք է պահանջել Չնախագահի հեռացումը Հայաստանից: Թող օր առաջ այդ հայրենադավը մեզ ազատի իր տհաճ ներկայությունից և գնա իր Անգլիան ու չփորձի խառնվել մեր ժողովրդավար երկրի ներքին գործերին:
Սա այսօրվա՛ հրամայականն է, և սա ուշացնել չի՛ կարելի:
Մերժում ենք անգլիական լրտես, կոռուպցիոներների պաշտպան, Հայաստանի շահն իր բիզնես շահերին ստորադասող Չնախագահ արմեն սարգսյանի ներկայությունը: Այդպիսի դավաճան նախագահ անհարիր է մեր երկրին ու մեր ժողովրդին: