«Աղջի մարդդ փախչի, ես բռնեմ դու պաչի …» Թինա Կանդելակիի և Մարկ Սաղաթելյանի հումորը

Թինաթին (Թինա) Գիվիևնա Կանդելակի, ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր է։ «Ափոսթոլ մեդիայի» համասեփականատերն է։ 2014-2015 թվականներին ռուսական «Ամենախելացի» հեռուստաշոուի հաղորդավար։

Հայրը՝ Գիվի Շալավովիչ Կանդելակին (ծնված 1942 թվականի մայիսի 1֊ին), Կանդելակի տոհմից է, հունական ծագմամբ վրացական ազնվական տոհմից։ Մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է տնօրեն բուսական բազայում, Թբիլիսիում, իսկ մինչ թոշակի անցնելն ապրել է կնոջ հետ Մոսկվայում ։

Թինայի մայրը ՝ Էլվիրա Գեորգիևնա Կանդելակին (օրիորդական ազգանունն Ալավերդյան)՝ հայուհի է, աշխատել է բժիշկ֊նարկոլոգ Թբիլիսիում։

Թինան ավարտել է 68֊րդ միջնակարգ դպրոցը, Թբիլիսիի կենտրոնում զինվորականների երեխաների համար։1993 թվականին սովորել է պլաստիկ կոսմետոլոգիա, հետո իր ծանոթ լրագրող Գեորգիա Տարգամաձեի օգնությամբ  հայտնվել է Թբիլիսիի պատական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

2008 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ