Հանցագործը սրտի կաթված ստացավ քահանայի մեքենան կողոպտելու պահին

Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Գուարուլյուս քաղաքում հանցագործը կողոպուտի ժամանակ մահացել է սրտի կաթվածից:

 Երեք հանցագործներ մոտեցել են կայանված ավտոմեքենային, որում գտնվել են քահանան և նրա կինը: Նրանցից մեկը բացել է վարորդի դուռը և հանկարծակի ուշագնաց եղել՝ ընկնելով գետնին: Ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ սրտի կաթված է եղել:

 Նրա հանցակիցը փախուստի է դիմել, սակայն ավելի ուշ վերադարձել է և փորձել է դեպքի վայրից տանել մահացած ընկերոջը: Այդ ընթացքում երրորդ հանցակիցը կանգնած է եղել մեքենայի մոտակայքում:

 Քահանան կնոջ հետ դուրս է եկել մեքենայից և մի կողմ կանգնել, ինչից հետո կողոպտիչներից մեկը վերցրել է ուղևորի նստատեղին դրված պայուսակը, ապա պտտվելով մեքենայի մյուս կողմը՝ կրակել քահանայի ուղղությամբ:

 Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ