Հայկ Պետրոսյանի և ընտրյալի սիրառատ լուսանկարները

Դերասան Հայկ Պետրոսյանն ընտրյալ ունի։ Չնայած Հայկը սովորաբար խուսափում է հանրայնացնել անձնական կյանքը, նրա սիրելին՝ Անին, արդեն երկրորդ հրապարակումն է արել Ինստագրամի իր էջում։

Դեռ նոյեմբերին, երբ Հայկը ռազմաճակատում էր, Անին հրապարակել էր իր և Հայկի` զինվորական համազգեստով լուսանկարն ու սիրո խոստովանություն արել։

«Փաստորեն երկու ամիս առաջ չգիտեի՝ կարոտն ու սպասումն ինչ են…»,- գրել էր նա։

Օրերս Անին ևս մեկ սիրառատ լուսանկար է հրապարակել Հայկի հետ։ Այս անգամ լուսանկարին կից նա միայն սրտիկ է դրել։

Անին նաև իր էջում կիսվել է Հայկի «Անցած օրեր» երգով, որը դերասանն օրերս հրապարակել է և պատմել, որ երգը բանակում է գրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ