Բենզին տեղափոխող գնացքի և բեռնատարի բախման հետևանքով պայթյուն է որոտացել, ապա հրդեհ բռնկվել

ԱՄՆ Տեխաս նահանգի Մայլամ շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհի բռնկումը: Ինչպես հաղորդում է տեղի KCENTV հեռուստաալիքը, պայթյունը տեղի է ունեցել, երբ միմյանց են բախվել բեռնատարն ու գնացքը:

Հաղորդվում է, որ մոտակայքում գտնվող բնակելի տան բնակիչների տարհանել են: Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ տուժածներ և զոհեր կատարվածի հետևանքով չկան: Վարորդները չեն վնասվել: Բախումը տեղի է ունեցել երկաթուղային գծանցի մոտ՝ Հյուսթոն քաղաքից 219 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայրում:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ բախվել են բենզին տեղափոխող բեռնատար գնացքը և այլ քիմիական նյութեր տեղափոխող կցորդիչով բեռնատարը: Վառելիք պարունակող երեք ցիստեռն է բռնկվել:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •