«Ես քրտնաջան կաշխատեմ, որպեսզի իմ երկիրն ու ժողովուրդն իրենց կրկին հպարտ զգան». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում արել:

«Ես հայ եմ և սերում եմ ավելի, քան 3500 տարի պատմությունը պահպանած հաղթողների սերնդից և կշարունակեմ ապրել և ստեղծագործել, ավելի շատ սեր ու գեղեցկություն տալ այս աշխարհին:

Ես քրտնաջան կաշխատեմ, որպեսզի իմ երկիրն ու ժողովուրդն իրենց կրկին հպարտ զգան. ժամանակ է պետք, բայց մենք դրան կհասնենք: Երախտապարտ եմ նրանց, ովքեր այս ճանապարհին աջակցում են մեզ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ նոր տեսահոլովակ էր ներկայացրել «Stay» երգի հիման վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ