ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից փետրվարի 23-ին Արցախ է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ 6 բեռնատարից բաղկացած:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ:

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել և ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ