Լրագրողը ոստիկանների հրելու հետևանքով չի ընկել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:

«Լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Ոստիկանները լրագրողին հրելով գցեցին գետնին» վերտառությամբ տեսանյութ, որի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական ուսումնասիրություն։

Տեսագրության զննությամբ պարզվել է, որ լրագրողը ոստիկանության ծառայողների հրելու հետևանքով չի ընկել, այլ նրա որովայնին է դիպել նույն պահին բերման ենթարկվող քաղաքացու ոտքը, իսկ ոստիկանության ծառայողներն օգնել ու բարձրացրել են գետնին ընկած լրագրողին»,- ասված է հայտարարության մեջ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •