Ոստիկանները երթի մասնակցին զենք կրելու կասկածանքով հեռացրին

Մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հերթական բողոքի ակցիան: Մասնակիցները Արամ Մանուկյանի արձանի մոտից երթով շարժվել են դեպի ԱԱԾ շենք, որից հետո երթը կշարունակվի դեպի ոստիկանության շենք:

Շարժման պահանջը նույնն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Ցույցին մասնակցում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: Նա նշել է, որ կողմ է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը:

Factor.am-ի լրագրողի դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ Սարգսյանների ընտանիքն ամենակոռումպացվածն է համարվում Հայաստանում, Սաշիկ Սարգսյանն արձագանքել է՝ «ինքը մեզնից կոռումպացված ա»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ