Չեխահայ երգչուհի Կարմեն Սարոյանը Հայաստանում նկարահանված տեսահոլովակ է հրապարակել

Չեխահայ երգչուհի Կարմեն Սարոյանը հանրությանն է ներկայացրել «Հայի տուն» ստեղծագործությունը:

Այս մասին հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը՝ շնորհավորելով երգչուհուն: «Բարձր ենք գնահատում ձեր տաղանդը»,- ասվում է դեսպանության «Ֆեյսբուքի» էջում հրապարակված հաղորդագրության տեքստում:

Երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Հայաստանում, արդեն համացանցում է: Հոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, երգի երաժշտության և բառերի հեղինակը՝ Հայկ Ղուլյանը, գործիքավորումն իրականացրել է Մուշեղ Մայիլյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ