«Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծելու հարցը…». ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե 2018-ին Ղարաբաղի խնդիրը լուծելու ինչ հնարավորություններ են եղել, ասաց, որ տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ բոլորիս ու նաև համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն:

«Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ էլ Հայաստանինը: Շատ անգամ կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը՝ վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր»,- ասաց ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ