Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Քյոլնի Մայր տաճար:
Նրանք փոքրիկ երկխոսություն ունեցան վարչապետի հետ, նշեցին որ թեպետ հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշի ուշով հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին:
Նրանք ընդգծեցին, որ իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարևորում են վարչապետի այցը Գերմանիա:
Տաճարի մոտ հավաքված հայերն առիթը բաց չթողեցին և լուսանկարվեցին ՀՀ վարչապետի հետ:
Քյոլնի Մայր տաճարը դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ տաճար է: Այն համաշխարհային ժառանգության օբյեկտ է համարվում։ Քյոլնի Մայր տաճարը Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Միջինացված տվյալներով, ամեն օր Քյոլնի Մայր տաճար է այցելում շուրջ 20 000 մարդ: