Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում 200 դպրոց կա, որտեղ գերմաներենը ներառված է ուսումնական ծրագրերում, ապա հավելեց՝ ռուսերեն դասավանդվում է ՀՀ բոլոր դպրոցներում, բայց բոլոր դպրոցներում ռուսերենի հետ մեկտեղ դասավանդվում են նաեւ այլ լեզուներ։
«Այժմ մենք ունենք դպրոցներ, որտեղ նաեւ չինարեն, պարսկերեն, վրացերեն է դասավանդվում»,–նշեց նա։
ՀՀ վարչապետը հավելեց՝ նոր Հայաստանում լեզուների իմացությունը շատ կարեւոր է հարց է. «Ես հայտարարել եմ, որ ժամանակակից Հայաստանում քաղաքացին պետք է առնվազն 3 օտար լեզվի տիրապետի։
Մեր ռազմավարությունն է, որ մեր երկրում ավելի մեծ թվով մարդիկ ավելի շատ լեզուների տիրապետեն»,–եզրափակեց նա։