Մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ Է մոտենում Երկրին

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ կմոտենա Երկրին: Այդ մասին հաղորդել Է NASA-ի JPL գիտահետազոտական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հաշվարկների համաձայն, շուրջ 213 մետր տրամագծով 2020 XU6 աստերոիդը մոլորակին կմոտենա մոտավորապես 4 միլիոն կիլոմետր հեռավորությամբ:

Այդ օրը, Երկրի կողքով թռչեն նաեւ 23 մետր տրամագծով 2020 BV9 (ամենամոտ տարածությունը՝ 5,6 միլիոն կիլոմետր) եւ 40 մետր տրամագծով 2021 CC5 աստերոիդները, որը կանցնի մոտավորապես 6,9 միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Դրա հետ մեկտեղ փետրվարի 21-ին Երկրի կողքով անցել են 2021 DD1 եւ 2021 DK1 աստերոիդները, որոնք ունեն համապատասխանաբար 10 եւ 61 մետր տրամագիծ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ