ԹԵՍՏ․հնարամտության ստուգում

Մարդու ինտելեկտի զարգացումը նրան առանձնացրեց կենդանիներից և հիմք դրեց հասարակության զարգացմանը: Ինտելեկտուալ անվանում են այն անձին, ով ունի զարգացած ինտելեկտ և վերլուծական միտք:

Որպես կանոն` ինտելեկտը գործարկվում է այլ կարողությունների, մասնավորապես` ճանաչելու, սովորելու, տրամաբանված մտածելու, տեղեկատվության համակարգման և վերլուծության, կապեր, օրինաչափություններ և տարբերություններ գտնելու և այլ կարողությունների օգնությամբ: Ինտելեկտի առկայության մասին կարելի է խոսել միայն այդ բոլոր կարողությունների զարգացվածության դեպքում. նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն չի ձևավորում ինտելեկտը:

Խոշոր ընկերություններում աշխատանքի ընդունելիս հարցազրույց անցնողներին հաճախ տալիս են հարցերի ստանդարտ ցուցակ, բայց որոշ ընկերություններ ավելի կրեատիվ մոտեցում են ցուցաբերում՝ առաջարկելով հարցազրույց անցնողներին տրամաբանական խնդիրներ լուծել։

Նպատակները տարբեր կարող են լինել՝ թեկնածուի ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը ստուգելուց մինչև ոչ ստանդարտ իրավիճակներում նրա արձագանքին հետևելը, բայց համաձայնեք, շատ օգտակար ու օրիգինալ լուծում է։

Ձեզ ենք ներկայացնում այդպիսի տրամաբանական խնդիրներ։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •