TikTok-ում մահացու մարտահրավեր են հայտնաբերել

Հանրահայտ TikTok սոցցանցում մահացու մարտահրավեր են հայտնաբերել, որը կոչվում է «Խմիր 40 հաբ և տես, թե ինչ կլինի»։ Վտանգավոր միտումների վրա ուշադրություն են դարձրել «Страна.ua»-ի լրագրողները:

Նշվում է, որ նշված դեղամիջոցը նման դեղաքանակի դեպքում կարող է առաջացնել ոչ միայն առողջական խնդիրներ, այլեւ մահացու ելք ունենալ: Սոցցանցի որոշ օգտատերեր սկսել են նախազգուշացումներ հրապարակել՝ փորձելով պաշտպանել մյուսներին։

Ենթադրություններ են հնչում այն մասին, որ չելենջը կարող է կապված լինել մի շարք պատահարների հետ։ Այսպես, փետրվարի 16-ին դեղամիջոցի պատճառով Կիևի մարզում մահացել է աշակերտուհի։ Փետրվարի 17-ին թունավորում են հայտնաբերել Ուկրաինայի Չերկասի մարզում գտնվող Ուսման քաղաքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ