Երեւանում, հունվարի 30-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ դիմակավորված, զենքի նմանվող առարկայով մտել են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի 85 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի նկուղային հարկում գտնվող պահեստային մաս եւ այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու դիմել փախուստի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/01/31/1116270/
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված անձինք նշված սուպերմարկետի օպերատորից հափշտակել են 1 մլն 230 հազար դրամ։
Փաստի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։