Անի Զախարյանը կոչ է անում ՀՀԿ-ին և Կարեն Կարապետյանին միանալ իրեն

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը պատրաստվում է ստեղծել այլընտրանքային կառավարություն: Ինքն էլ առաջադրվել է այլընտրանքային վարչապետի թեկնածու: Սկսված շարժումը նա անվանել է «Իմ ձայնը»: Այս մասին նա հայտարարել է գործադիրի շենքի առջև՝ լրագրողների հետ զրույցում:

«Այսօր տրվում է բավականին լուրջ քաղաքական գործընթացի մեկնարկ: Եթե այս կառավարությունը չի աշխատում, ուրեմն պետք է այլընտրանք:

Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ ակտիվ երկխոսության, համագործակցության, քննարկումների՝ Ցեղասպանության, արցախյան խնդիրներին վերաբերող: Ամեն հինգշաբթի մենք այստեղ ենք լինելու՝ մոբիլիզացնելու մեր հասարակությանը, որ ահա ձևավորվում է այլընտրանքային կառավարություն:

Դրա հետ մեկտեղ մենք պետք է կադրային համալրումներ սկսենք: Մենք հայտարարում ենք բաց մրցույթ կրթության և գիտության, մշակույթի, գյուղատնտեսության նախարարների թափուր պաշտոնի համար»,- ասաց Զախարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ