«Իմ քայլի» դաշինքի ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նախատեսված են դեկտեմբերի 9-ին, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը կգլխավորեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։ Ցուցակը հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում։

Ցուցակի չորրորդ հորիզոնականում է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, նրան հաջորդում են Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Սուրեն Պապիկյանը, Լիլիթ Մակունցը։ Առաջին տասնյակը եզրափակում է Զարուհի Բաթոյանը։

Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ