Նախկինում քարտուղարուհին 8-9 մլն պարգեւավճար է ստացել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցած տարեվերջին նույնպես պարգևավճարներ են տրվել։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աշխատակիցները ստացել են նաև 13-րդ աշխատավարձ։

Հարցին՝ բոլո՞րն են ստացել, նախարարը պատասխանեց. «Այո, չի եղել որևէ մարդ՝ հավաքարարից մինչև բոլորը»։

Տ.Խաչատրյանի կարծիքով՝ պարգևավճարը խրախուսանքի միջոց է և պետք է տրվի ավելի արդյունավետ աշխատանք կատարողին, բայց նախարարությունում համաչափորեն է բաշխվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ