Ամերիկացին մարդկային ատամներով ձուկ է բռնել


Ամերիկացի Պոլ Լորը Մելբորն քաղաքից ոչ հեռու գտնվող լճից մարդկային ատամներով ձուկ է բռնել:

Lad Bible -ի հաղորդմամբ` ձուկն այնքան տարօրինակ տեսք է ունեցել, որ 33-ամյա տղամարդը չի հասկացել թե ինչ կենդանի է իր ձեռքերում:

«Ձուկը գծավոր է, ինչպես զեբրը: Մարմինը ավելի շատ նման է թառի՝ փոքր, բայց մսոտ: Իսկ ատամները կարելի է համեմատել միայն մարդու ատամների հետ: Միայն ավելի ուշ ես նկատեցի, որ դրանք դասավորվածությամբ շնաձկան ատամների են նման: Սա իմ տեսած ամենատարօրինակ ձկներից մեկն է»,- ասել է Պոլը:

Համացանցի օգտատերերը պարզել են, որ ձուկը կարաս է` Archosargus probatocephalus, իսկ դրա բոլոր տարօրինակությունները պայմանավորված են այն պայմաններով, որոնցում նա ապրում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ