«Արմագեդոն կանեմ, 10 մլն դրամ պարգևավճար տվեք». քաղաքացու յուրօրինակ ակցիան

2019 թվականի համար ՊԵԿ պագևավճարների ֆոնդը ուղիղ կիսով չափ կրճատվել է։ Կառավարության անդամների երդման արարողությունից հետո լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փոխարենն այլ բան ենք արել: Կային գերատեսչություններ, որոնք ունեին, կային որ չունեին պարգևավճարների ֆոնդ: Մենք հիմա բոլոր գերատեսչությունների համար 30 տոկոս հավասար ֆոնդ ենք սահմանել», — ասաց նա:

«Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ խնդիրը ֆիքսել ենք, և 2019թ. համար ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը ուղիղ կեսով կրճատվել է: Մենք փոխարենը բոլոր գերատեսչությունների համար հավասար 30%-ի պարգևատրման ֆոնդ ենք սահմանել:

Ես հույս ունեմ, որ այս գործընթացը մինչև վերջին անկյունը կբացվի և կունենաք քննարկում, թե ինչպես ենք վարվում այս իրավիճակի հետ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Պետական եկամուտների կոմիտեի և այլ պետական կառույցների պարգևավճարների հրապարակումները լուրջ քննարկման կդրվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ