Չափից շատ նիհարած Սելին Դիոնը սարսափեցրել է երկրպագուներին

Երգչուհի Սելին Դիոնի երկրպագուները մտահոգություն էին հայտնել աստղի կտրուկ նիհարելու վերաբերյալ: Երգչուհին նշել է, որ 50 տարեկան հասակում իրեն ավելի լավ է զգում և այլևս ժամանակ չունի քննադատություններ լսելու համար:

Բանն այն է, որ Դիոնը վերջերս Փարիզում միջոցառումների է մասնակցել, որից հետո երգչուհու երկրպագուները սոցցանցերում անմիջապես նկատել են նրա վտիտ տեսքը և մտահոգություն հայտնել սիրելի աստղի առողջության վերաբերյալ:

 

Երգչուհին իր նիհարության վերաբերյալ կոնկրետ մեկնաբանություններ չի արել, սակայն նրան մոտ աղբյուրները հավաստում են, որ աստղի քաշի կտրուկ փոփոխությունը կապված է 2016թ.-ին իր 22 տարվա ամուսնու՝ Ռենե Անջելիլի մահվան հետ:

Անջելիլի մահին հաջորդած տարիներին երգչուհին  մի շարք փոփոխությունների միջով է անցել:

 

Այդ ժամանակից ի վեր նա վերաիմաստավորել է իր կյանքն ու կարիերան, ինչպես նաև հստակեցրել իր ոճը:

 

«Միգուցե նախկինում մեր աշխատանքն ավելի ավանդապաշտ բնույթ է կրել: Ես 50 տարեկան եմ և ուզում եմ կրել այն, ինչ ցանկանում եմ, իհարկե, երբ դա համաձայնեցվում է իմ թիմի հետ: Ես ցանկանում եմ կրել այնպիսի բաներ, որոնցում ինձ ուժեղ, գրավիչ, կանացի և սեքսուալ եմ զգում»,- ասել է երգչուհին՝ ընդգծելով, որ դա անում է իր համար, և եթե որևէ մեկին դուր չի գալիս, թող պարզապես իրեն հանգիստ թողնի:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ